Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խնձորը կարող է դիմադրել ծերությանը

Խնձորը կարող է դիմադրել ծերությանը

Գիտնականների կարծիքով՝ խնձորների արժեքավորությունն օրգանիզմի համար դրանցում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունն է, որոնք տոքսիններն ու ավելորդ նյութերը դուրս են բերում օրգանիզմից, չհաշված որ դրանցում մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում:

 

Ամեն օր խնձոր օգտագործելը երաշխավորում է ծերության դիմակայություն:

Խնձորի կիրառման արդյունավետությունը կապված է երիտասարդացնող որակների, սրտանոթային համակարգի խնդիրների լուծման, ինչպես նաեւ ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ, քանի որ դրանք կարող են արգելափակել քաղցկեղային բջիջներին: Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղեւը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ չի կորցնում իր բուժիչ հատկությունները:

Այս միրգն ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը: Այն լավագույնս ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա, հաղորդում է «Եվրո ՍՄԻ»-ն:

Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզները կարող են փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժինը:

Շատ օգտակար է նաեւ խնձորի հյութը, հատկապես հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը, օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում ավելորդ քաշի խնդիրը:

Խնձորի հաճախակի օգտագործման վերաբերյալ սննդաբանների կարծիքը կայանում է նրանում, որ միրգը գրեթե 30 տոկոսով նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը: Սակայն կան նաեւ հակացուցումներ: Դա վերաբերում է ստամոքսի խոց ունեցողներին: Այդ դեպքում հնարավոր է թթուն բացասաբար անդրադառնա ստամոքսի պատերի վրա, ուստի խորհուրդ է տրվում մի քանի օրվա ընթացքում միայն մեկ խնձոր ուտել:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lenta-ua.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ